top of page

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

Անձնական տվյալներ

Կայքը այցելուներից չի պահանջում գրանցվել կամ տրամադրել անձնական տեղեկատվություն` կայքը դիտելու և ներկայացված ապրանքների տեսականուն ծանոթանալու համար։

 

Կայքը չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կամավոր և գիտակցաբար տրամադրում են այդ տեղեկատվությունը:

Օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

Դուք կարող եք առանց գրանցման այցելել մեր կայք, սակայն առցանց պատվեր ձևակերպելու և ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել կայքում:

Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր ամբողջական անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

 

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

bottom of page